19 հոկտեմբերի 2012 - 14:52 AMT
Էդուարդո Էռնեկյանը պատրաստվում է Երևանում տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել

«Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատերն է, պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում: Այսօր այս մասին հայտնել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, որը նաև վերահսկում է «Կոնվերս» բանկի ու «Հայփոստ» ընկերության աշխատանքները: Պարոն Գեչիջյանը գործարանի հետ կապված ոչ բոլոր գաղտնիքները բացեց` ասելով, որ մնացածի մասին կխոսի պարոն Էռնեկյանը, միայն հայտնեց, որ նոր գործարանի արտադրած միկրոչիպերը նաև կարտահանվեն:

Ըստ Պաբլո Գեչիջյանի, գործարանի համար կպահանջվի ներդնել մոր 50 միլիոն դոլար», -գրում է aravot.am-ը: