19 հոկտեմբերի 2012 - 15:43 AMT
WADA-ն դժգոհ է NBA-ի ղեկավարության հետ համագործակցությունից արգելված նյութերի կիրառման դեմ պայքարում

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Դևիդ Հոումենը դժգոհություն է հայտնել NBA ղեկավարության հետ համագործակցությունից արգելված միջոցների կիրառման դեմ պայքարում:

«NBA-ի արգելված միջոցների կիրառման դեմ պայքարում զգալի խնդիրներ կան: Մենք այս հարցի շուրջ հանդես ենք եկել մի շարք առաջարկներով: Հուսով եմ, որ լիգայի ղեկավարությունն ուշադիր կդիտարկի և կքննարկի դրանք WADA-ի ներկայացուցիչների հետ ուղղակի հրաժարվելու փոխարեն»,- Հոումենի խոսքերը մեջբերում է ամերիկյան մամուլը: