Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իրանի Չաբահար քաղաքում մզկիթի հարևանությամբ:
Ահաբկչության արդյունքում երկու մարդ է զոհվել: Մի քանի մարդ տուժել է, այդ թվում նաև ոստիկաններ: Մահապարտ ահաբեկիչը նույնպես մահացել է:
Ահաբեկիչը մտադիր էր ահաբեկչությունը կատարել մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, սակայն ոստիկանությունը բացահայտել էր նրա մտադրությունները և նա ստիպված էր հեռանալ մզկիթից: Սակայն հասցրեց գործի դնել պայթուցիկ սարքն արդեն փողոցում, գրում է Iran.ru-ն: