Աշխարհահռչակ կոմպոզիտոր, երաժիշտ Միշել Լեգրանը, որն ունի հայկական արմատներ, աշխատում է իր առաջին բալետի վրա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լեգրանը, նշելով, որ մոտակա երկու տարիների ընթացքում պատրաստվում է գրել նաև երկրորդը:
Լեգրանին Հայաստան է հրավիրել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, նրա 80-ամյա հոբելյանը նշելու և Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը փակելու նպատակով:
80-ամյա երաժիշտը, որը 250 ֆիլմերի ստեղծագործությունների հեղինակ է, գրել է 800 երաշտություն, այսօր էլ ստեղծագործում է նույն եռանդով:
Նա անձամբ պատրաստվում է ֆիլմ-մյուզիքլ նկարահանել, ունի բազմաթիվ պատվերներ: Նա աշխատում է Վլադիմիր Սպիվակովի, Ֆիլադելֆիայի նվագախմբի պատվիրած սիմֆոնիկ ստեղծաործություններով:
«Ես իմ տարիքը չեմ զգում: Այն ինձ համար ծանրություն չէ»,-ասաց Լեգրանը:
Լեգրանն արժանացել է 3 Օսկարի, 5 Գրեմիի, «Պատվո լեգեոն» շքանշանի, սակայն շատ է ցանկանում նվեր ստանալ Մարտիրոս Սարյանի որևէ կտավ: