19 հոկտեմբերի 2012 - 17:17 AMT
Բուդապեշտում 8 հազար մարդ է տարհանվել ռումբի պատճառով

Հունգարական ոստիկանությունը Բուդապեշտում 8 հազար մարդ է տարհանվել ռումբի պատճառով, որը մնացել էր Երկրորդ Համաշխարհայինի ժամանակներից, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

500կգ ռումբ է հայտնաբերվել Դանուբի երկաթուղային կամուրջի մոտ, այն հավանաբար ամերիկյան արտադրության է:

Փորձագետները հուսով են, որ կարող են վնասազերծել սարքը մինչև օրվա վերջը: Բուդապեշտը 30 անգամ համատարած ռմբակոծության է ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: