19 հոկտեմբերի 2012 - 18:52 AMT
Իսպանական արհմիությունները համազգային գործադուլ կանցկացնեն նոյեմբերի 14-ին

Իսպանիայի աշխատողների համընդհանուր միությունը և «Աշխատանքային հանձնաժողով» արհմիությունը որոշում են կայացրել նոյեմբերի 14-ին համազգային գործադուլ անցկացնել, ասվում է երկրի առաջատար արհմիությունների համատեղ հայտարարությունում:

Ենթադրվում է, որ Մարիո Ռախոյի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ գործադուլին կմիանա ավելի քան 150 հասարակական կազմակերպություն: