16 ապրիլի 2005 - 10:17 AMT
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԴԵՍ Է ԳԱԼԻՍ Ի ՕԳՈՒՏ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՃՄԱՆԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի խորհրդարանը հանդես է գալիս ի օգուտ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության վերաճմանը Հարավկովկասյան խորհրդարանական վեհաժողովի: Այս մասին ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նրա խոսքերով` Հայաստանը կողմ է տարածաշրջանային համագործակցությանը բոլոր հարեւանների հետ: Թուրքիայի ԵՄ անդամակցության համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարեւորել է տարածաշրջանի բոլոր երկրներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը, հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի տնտեսական ապաշրջափակումը: Կողմերը նաեւ քննարկել են ղարաբաղյան հարցը, որի լուծումը Հայաստանը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների եւ փոխզիջումների շրջանակներում: ԵԽԽՎ նախագահն իր հերթին կարեւորել է Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների խոսնակների հանդիպումը Սթրասբուրգում: Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում կայունության պակտի կայացումը, որը կնպաստի տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: