19 հոկտեմբերի 2012 - 19:00 AMT
ԱԳՆ-ն դեռ ճշտում է Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և վիրավերների թվում հայերի առկայության մասին տեղեկություն դեռևս չկա:

«Հիմա կապ ենք հաստատում դեսպանատան հետ` ճշտելու համար, դեռ ոչ մի տեղեկություն չկա», - ասաց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Սասին հրապարակում, ընդդիմադիր «Մարտի 14 շարժում» կենտրոնակայանի մոտ: Այդ շարժմանն անդամակցում են սունիների և որոշ քրիստոնեական կուսակցություններ: Նաև մոտակայքում է գտնվում Ամերիկյան գիտատեխնիկական համալսարանը:

Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: