19 հոկտեմբերի 2012 - 20:07 AMT
Բուշերի ԱԷԿ-ը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա մարտից

Իրանում Բուշեր ԱԷԿ-ի հանձնումը ծրագրվում է իրականացնել հաջորդ տարվա մարտին, հաղորդել է «ՆԻԱԷՊ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Լիմարենկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Լիմարենկոն հիշեցրել է, որ Բուշեր ԱԷԿ-ի շահագործման հանձնվելուց հետո, կայանում կմնան ավելի քան 300 ռուս մասնագետներ, որոնք իրանցի գործընկերների հետ կզբաղվեն շահագործման հարցերով: