20 հոկտեմբերի 2012 - 10:30 AMT
«Ժամանակ». Խաչատուր Քոքոբելյանին հնարավոր է հեռացնեն ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից

Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության վարչության ընդլայնված նիստ՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Գրում է «Ժամանակ» թերթը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով, նիստում, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի Խաչատուր Քոքոբելյանին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելու մասին։ Սրանով էլ վերջ կդրվի «Ժառանգություն» - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համագործակցությանը։ Վերջինիս ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը կշարունակի մնալ «Ժառանգություն» խմբակցությունում, քանի որ օրենսդրությունն է այդպես պահանջում, բայց դա կլինի ձևական»,- գրում է «Ժամանակ»-ը։