20 հոկտեմբերի 2012 - 10:56 AMT
«Հրապարակ».Սոս Սարգսյանը հիվանդանոցում է. առողջական վիճակը բավարար է

«Հրապարակը» գրում է, որ «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել սիրված դերասան Սոս Սարգսյանին: Նախնական ախտորոշմամբ` թոքերի անբավարարվածություն: Ուշ երեկոյան «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Վարպետը թեև կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, բայց առողջական վիճակը բավարար է:

«Մտերիմներն անհանգստանում էին, որ մեր կինոյի Նահապետը չի կարողանա մասնակցել հաջորդ շաբաթ կայանալիք իր «Ոտնամանները» գրքի շնորհանդեսին:

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Վարպետին և հուսով ենք, որ նա շնորհանդեսը կզարդարի իր մասնակցությամբ»,-գրում է թերթը: