Անգլիական Քամբրիա կոմսությունում կհայտնվի առաջին հուշարձանը, նվիրված նկարիչներին, որոնք նացիստական Գերմանիայում «դեգեներատիվ» էին հայտարարվել: Ինչպես հայտնում է BBC News-ը, Մեծ Բրիտանիայում դրամահավաք է սկսվել հուշակոթողի կառուցման համար:
Վայրը պատահաբար չի ընտրվել՝ հենց Կամբրիայում է ապրել ու աշխատել Կուրտ Շվիտտերսը, որը լքել է Գերմանիան 1937թ.: Հենց 1937թ. Մյունխենում տեղի ունեցավ «դեգեներատիվ արվեստը» «մերկացնող» ցուցահանդեսը՝ այդպես էին նացիստներն անվանում ավանգարդիստների և այլ ժամանակակից նկարիչներին, որոնց համարում էին հակագերմանական և հրեա-բոլշևիկյան, հայտնում է Լենտա.ռու-ն: