20 հոկտեմբերի 2012 - 11:21 AMT
«Ժառանգության» մամուլի խոսնակը առաջարկում է սպասել մինչ վաղը

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը զերծ է մնում Քոքոբելյանին՝ «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելու մասին լուրերը մեկնաբանելուց: Այս մասին Հովսեփ Խուրշուդյանն ասաց PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ու նշեց, որ կուսակցության նիստին մնացել է ընդամենը մեկ օր և առաջարկեց սպասել մինչ վաղը: Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 21-ին տեղի ունենալիք «Ժառանգություն» կուսակցության վարչության ընդլայնված նիստի ձևաչափը փոխվել է: «Քաղաքական խորհրդակցություն է լինելու»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե «Ժառանգության» նիստում, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի Խաչատուր Քոքոբելյանին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելու մասին։ Սրանով էլ վերջ կդրվի «Ժառանգություն» - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համագործակցությանը։