20 հոկտեմբերի 2012 - 11:35 AMT
Վիդեոպրեմիերա. Ալիշա Քիզ – “Girl on Fire”

Ալիշա Քիզը թողարկել է իր “Girl on Fire” երգի տեսահոլովակը: R'n'B երգչուհին ցույց է տալիս կանացի ուժը` հանդես գալով հոգատար մոր դերում, որը գլուխ է հանում տնային գործերից առանց իր տղամարդու օգնության: Կախարդանքով նա հավաքում է տունը, խնամում երեխաներին և տարեց կնոջը, ընթրիք պատրաստում և այլն: Դրա հետ մեկտեղ նա հասցնում է նաև զբաղվել իրենով և հետ չընկնել նորաձևությունից:

“Girl on Fire”-ը Ալիշայի համանուն հինգերորդ ստուդիական ալբոմից է, որը լույս կտեսնի նոյեմբերի 27-ին: Երգն ինքնին առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է անցյալ ամիս` MTV Video Music Awards-ի ժամանակ: