20 հոկտեմբերի 2012 - 13:06 AMT
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 26 դպրոցական է զոհվել

Իրանում շրջվել է աշակերտներին տեղափոխող ավտոբուսը, որը Խուզեստան գավառից գնում էր Չախարմախալ և Բահտիյարի գավառների Բորուջեն քաղաքը: Վթարի հետևանքով 26 աշակերտուհի է զոհվել, 18-ը՝ վիրավորվել են, հայտնում է MEHR գործակալությունը:

Բորուջենի տեղական իշխանությունները ղեկավարող Ֆաթահ Քերեմին հայտնել է, որ 4 վիրավոր դպրոցականները տեղափոխվել են ՇեհրՔյուրդ հիվանդանոց, 14-ը՝ Էհվազի քաղաքային հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: