20 հոկտեմբերի 2012 - 13:30 AMT
Գուրգեն Փորսուղյան. Մարմնավաճառության օրինականացումը Հայաստանում կսպառնա ազգային անվտանգությանը

Մարմնավաճառության օրինականացումը Հայաստանում կսպառնա ազգային անվտանգությանը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Գուրգեն Փորսուղյանը: Նա նշեց, որ մարմնավաճառության օրինականացումը հարիր չէ Հայաստանին, և, բացի այդ, հասարակաց տների հայտնվելու պարագայում մարմնավառների քանակը դժվար թե քչանա:

Ոստիկանության կողմից բերման ենթարկված մարմնավաճառները մինչև հոկտեմբերի 1-ը հետազոտվում էին պետպատվերի շրջանակում, «իսկ հոկտեմբերի 1-ից մարմնավաճառներն իրենց գրպանից են վճարելու հետազոտության և բուժման համար: Ընդ որում, պետպատվերի շրջանակում հետազոտված մարմնավաճառների 60 տոկոսի մոտ սեռավարակներ են հայտնաբերվել: Մեծ մասամբ նոր սերնդի սեռավարակներ, քրոնիկական վարակներ, իսկ տարեկան 2-3 մարմնավաճառի մոտ հայտնաբերվում է ՄԻԱՎ/ԶԻԱՀ»:

Սրապյանը իր հերթին հավելեց, որ 2012 թ-ի 9 ամիսների ընթացքում հետազոտված մարմնավաճառներից սեռավարակներ են հայտնաբերվել 160-ի մոտ: