Դամասկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին է փոխանցել Սիրիայում ձերբակածված 108 օտարերկրացի գրոհայինների ցուցակը, որոնք մասնակցել են զինված գործողություններին ընդդիմության շարքերում: Ցուցակը ներկայացվել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի նամակին կից:
«Հետևելով իմ կառավարության ցուցումներին, ես պատիվ ունեմ ներկայացնելու 108 օտարերկրացիների ցուցակը, որոնք ձերբակալվել են Սիրիայի իշխանությունների կողմից»,-ասվում է նամակում, որը հայտնվել է նաև լրագրողների մոտ: Հիշատակված անձաաց մեծ մասը արաբական երկրների քաղաքացիներ են:
Դամասկոսը բազմիցս է նշել, որ ընդդիմության շարքերում վարձկաններ են կռվում Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներից: Նրանք Սիրիա են ներթափանցում հիմնականում Թուրքիայի տարածքից: