Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ կստուգվեն այդ երկրի տարածքով Սիրիա թռչող բոլոր ինքնաթիռները:
Բինալի Յիլդիրիմը մեկ անգամ ևս հայտարարեց, որ Սիրիայի ու Թուրքիայի օդային տարածքը փակ է փոխադարձաբար:
Յիլդիրիմը հայտնել է, որ Թուրքիան ինքանթռիների զննություն կանցկացնի և որ, ելնելով անվտանգությնա նկատառումներից, թուրքական ինքանթիռները չեն օգտվի Սիրիայի օդային տարածքից:
Հոկտեմբերի 10-ին Թուրքիան պարտադրեց վայրէջք կատարել Մոսկվա-Դամասկոս չվերթը կատարող ինքնաթիռին: Ավելի ուշ Հալեպ հումանիտար օգնություն տանող AIR Armenia ինքնաթիռը զննության ենթարկվեց Էրզրումի օդանավակայանում, որից հետո շարունակեց թռիչքը: