20 հոկտեմբերի 2012 - 14:15 AMT
ՆՓԱԿ-ում կբացվի «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» ցուցահադնդեսը

Նոյեմբերի 6-ին Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվելու է ամերիկաբնակ լուսանկարչուհի Ալեքսանդրա Ավագյանի անհատական ցուցահանդեսը:

Ավագյանը երկու տարի ապրել է Գազայում: Նա երկար ժամանակ ճամփորդել է Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ, որը նրան լուսանկարելու մեծ արտոնություններ էր տվել:

Ցուցահանդեսը կրում է «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» խորհագիրը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը: Կլինի նաև վարպետության դաս:

Նախագիծը մասամբ ֆինանսավորված է ԱՄՆ պետքարտուղարության կողմից: