20 հոկտեմբերի 2012 - 14:50 AMT
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի մոմավառության սրահի հողօրհնեքի արարողություն

Վաղը` ժամը 12:15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ կկատարվի մոմավառության սրահի հողօրհնեքի արարողությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հողօրհնեքի արարողություն տեղի է ունենում ամեն անգամ նոր հոգևոր կառույցի շինարարությունը սկսելուց առաջ, ապագա շենքի տեղում: