20 հոկտեմբերի 2012 - 15:50 AMT
Այվազովսկու 2 մլն արժողությամբ նկարը կցուցադրվի Մոսկվայում

Նոյեմբերի 2-4-ը Մոսկվայի Զուբովի տանը տեղի կունենա անգլիական MacDougall's-ի աճուրդին նախորդող ցուցահանդեսը: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդում է աճուրդի տունը:

Աճուրդի ամենաթանկ նկարը Հովհաննես Այվազովսկու «Տեսարան Վենետիկից. Սան Ջորջո Մաջորե» կտավն է, որի մեկնարկային գինը տատանվում է 950 հազար ֆունտ ստեռլինգից մինչև 2 մլն ֆունտ ստեռլինգի սահմաններում:

Բուն աճուրդը տեղի է ունենալու նոյեմբերի 25-28-ը Լոնդոնում: