20 հոկտեմբերի 2012 - 18:12 AMT
Բրիտանացի նախարարը ստիպված է հեռանալ իր պաշտոնից` ոստիկանների հետ սկանդալի պատճառով

Բրիտանացի նախարար Էնդրյու Միտչելլը հրաժարական է տվել սկանդալից հետո, որի պատճառը նրա վեճն է ոստիկանների հետ: Այս մասին հոկտեմբերի 19-ին հաղորդում է BBC News-ը, նշելով, որ նախարարին հրաժարականի կոչ են արել լեյբորիստներն ու ոստիկանական ֆեդերացիան:

Միտչելլը խոստովանել է, որ անարգել է օրենքի ներկայացուցիչներին, սակայն շարունակում է հերքել, որ նրանց կոչել է «պլեբեյներ», ինչպես պնդում են իրենք ոստիկանները:

Նրա պաշտոնը կզբաղեցնի Ջորջ Յանգը: