20 հոկտեմբերի 2012 - 17:34 AMT
Լոնդոնում բազմահազարանոց երթ է տեղի ունենում տնտեսական քաղաքականության դեմ

Բրիտանիայի պրոֆմիությունների կոնգրեսը բազմահազարանոց երթ է անցկացնում Լոնդոնի կենտրոնում` ի նշան տնտեսական քաղաքականության դեմ բողոքի:

Ցուցարարների մեծ մասը դեռևս չի սկսել երթը մեկնարկային կետից, թեև այն սկսվել է ավելի քան 1 ժամ առաջ, դեպքի վայրից հաղորդում է BBC-ն:

Ծրագրվում է, որ Հայդ-պարկում ցուցարարների կդիմի լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբէնդը: Ցուցարարները ձգտում են ապացուցել կառավարությանը, որ իր վարած քաղաքականությունը միայն վատացնում է երկրում տիրող իրավիճակը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: