20 հոկտեմբերի 2012 - 17:48 AMT
Լիբիայի Ազգային վեհաժողովի ղեկավար. Լիբիան չի կարելի լիովին ազատագրված համարել

Լիբիայի Ազային վեհաժողովի ղեկավար Մուհամմադ Մահարիֆը հայտարարել է, որ Քադդաֆի մահվանից մեկ տարի անց Լիբիան չի կարելի լիովին ազատագրված համարել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մահարիֆը նաև անհանգստություն է արտահայտել, որ դատական համակարգի բարեփոխումն ու պրոֆեսիոնալ բանակի և ոստիկանության ձևավորումը լրջորեն ձգձգվում է: