18 ապրիլի 2005 - 13:08 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿԽՈՍԵՆ ՆՈՒՅՆ ԼԵԶՎՈՎ
Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի Պերմի մարզի Առեւտրա-արդյունաբերական պալատների ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին: Ինչպես նշել է ստորագրման արարողությունից հետո Պերմի մարզի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովը, պատվիրակության այցը, որի կազմում են Պերմի գործարար շրջանակների ներկայացուցիչները, խթան կհանդիսանա ավելի ակտիվ ապրանքաշրջանառության հաստատման համար Հայաստանի եւ Ռուսաստանի խոշորագույն մարզերից մեկի միջեւ: «Ստորագրված համաձայնագիրը հնարավորություն կտա Ռուսաստանի եւ Հայաստանի բիզնեսին խոսել նույն լեզվով»,-նշել է նա` ավելացնելով, որ գործնական կապերից բացի, անհրաժեշտ է զարգացնել նաեւ մշակութային կապերը Հայաստանի եւ Պերմի մարզի միջեւ: