22 հոկտեմբերի 2012 - 11:31 AMT
Նավթի համաշխարհային գներն աճում են ՄԷԳ ղեկավարի հայտարարությունների ֆոնին

Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 22-ին աճում են Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Մարիա վան դեր Հուվենի հայտարարությունների ֆոնին այն մասին, որ նավթի համաշխարհային շուկան հումքի մատակարարումների պակաս չի զգում, վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.45 դոլարով կամ 0.5 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 90.05 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.73 դոլարով կամ 0.66 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 110.87 դոլար:

Հուվենի խոսքով, առաքումներում միայն լուրջ խափանումները կարող են հանգեցնել նավթի ռազմավարական պաշարների բացմանը: «Եթե ինչ-որ լուրջ խախտումներ տեղի ունենան նավթի առաքումներում, միշտ գոյություն ունի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, մինչև շուկան կարձագանքի դրան»,- ասել է նա: