22 հոկտեմբերի 2012 - 10:50 AMT
Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Աբխազիային

Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի ազգային հավաքականը Աբխազիայի հետ պատասխան ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել: Խաղը տեղի է ունեցել Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում, որը տեղավորում է մոտ 9000 հանդիսատես:

Խաղին ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Թիմի առաջին խաղը կայացել էր սեպտեմբերի 25-ին Սուխումիում. այն ժամանակ թիմերը ոչ ոքի էին խաղացել: