22 հոկտեմբերի 2012 - 10:54 AMT
Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22- ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ:

Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են ընկերակցության կողմից մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության և գյուղատնտեսության ոլորտներին:

Երկրի ղեկավարը պահանջված է համարել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն Արցախում` այն համարելով մարդասիրության և հայրենասիրության լավագույն դրսևորումներից: