19 ապրիլի 2005 - 08:14 AMT
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ ԿՄՆԱ ՓԱԿ
Թբիլիսիի Մշակույթի կենտրոնում «Մտավորականության օր» կարգախոսով անցկացված ադրբեջանցիների հերթական հանդիպումը նվիրված էր Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգերի հետ ծանոթանալուն, որն այդ պաշտոնում նշանակվել է մի քանի ամիս առաջ: Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալուըթյունը, Է.Թեզերգերը հայտարարել է, որ միայն 2004 թվականին Վրաստանի շուրջ 240 քաղաքացի եղել է Թուրքիայում: Անդրադառնալով Թուրքիայի եւ Ադրբեջանի փոխհարաբերուէթյուններին` դեսպանն ընդգծել է, որ «21-րդ դարում սահմանները չեն կարող փակ լինել երկրների միջեւ: Ներկայիս դարը ագրեսիայի դար չէ: Հայաստանի ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը բախվել է ծանր խնդրի հետ` կապված միլիոնավոր փախստականների հետ: Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքները ամբողջովին չեն ազատագրվել, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը»: