22 հոկտեմբերի 2012 - 13:01 AMT
Աջափնյակում այսօր ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված այսօր մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: