22 հոկտեմբերի 2012 - 16:47 AMT
Հեծանվորդ Լենս Արմսթրոնգը զրկվել է բոլոր տիտղոսներից

UCI ցմահ որակազրկել է ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգին և չեղյալ է հայտարարել նրա բոլոր ելույթները 1998 թվականից ի վեր:

Այդ թվում չեղյալ են հայտարարվել նրա հաղթանակները «Տուր դե Ֆրանս» մրցույթում 1999-2005 թթ.: Ամերիկյան հակադոպինգային գործակալությունը 2012թ. օգոստոսին հայտարարեց, որ կարող է ապացուցել Արմսթրոնգի մեղքը: Այդ պահի դրությամբ նա արդեն ավարտել էր պրոֆեսիոնալ հեծանվորդի կարիերան, հայտնում է Eurosport-ը: