22 հոկտեմբերի 2012 - 17:08 AMT
Ադրբեջանում հերթական ՃՏՊ է տեղի ունեցել զինծառայողների մասնակցությամբ՝ կան զոհեր

Ադրբեջանում զինծառայողներ են վթարի ենթարկվել, հայտնում է «ԱՊԱ»-ն: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին Շեքիի շրջանի Չեշմելի գյուղի մոտ: «Մերսեդեսը», որը վարում էր Բաքվի բնակիչ Էլնուր Յուսիֆովը, բախվել է ճանապարհի եզրին աճող ծառին: Արդյունքում ուղևորը տեղում մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Երկու տուժածները սահմանապահ զորքերի ենթասպաներ են: