Կիրակի օրն Իսպանիայում կայացած տարածաշրջանային ընտրությունները ավարտվել են ազգայնականների հաղթանակով Բասկերի երկրում և պահպանողականների՝ Գալիսիայում:
Նոր խորհրդարանում ազգայնական բասկերը կունենան 27 տեղ 75-ից: Քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել բացարձակ մեծամասնություն ստանալ գլխավորելու համար նախարարների տարածաշրջանային կաբինետը:
Գալիսիայում Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները կզբաղեցնեն 75-տեղանոց խորհրդարանի 41 աթոռը: