22 հոկտեմբերի 2012 - 17:55 AMT
Ֆրանսիայի ԱԳ նախարար. Հաջորդ տարի Իրանը կմոտենա միջուկային զենքի ստեղծմանը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ արդեն հաջորդ տարվա առաջին կեսին Իրանը կմոտենա միջուկային զենքի ստեղծմանը, հայտնում է Associated Press-ը:

Ֆրանսիան այն վեց երկրների թվում է, որոնք բանակցում են Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ: Իրանի իշխանությունները պնդում են, որ ատոմի հետ փորձերը կատարվում են բացառապես խաղաղ նպատակով:

Ֆաբիուսը, փորձագետների վրա հղումով, նշել է, որ, հավանաբար, ցենտրիֆուգերի քանակի ավելացումը վկայում է միջուկային զենք ստանալու մտադրության մասին: