22 հոկտեմբերի 2012 - 18:30 AMT
Սիրիայի հարցերով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնացը կմեկնի Մոսկվա` խորհրդակցությունների համար

Ինչպես սպասվում է, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, մեկ շաբաթից կժամանի Մոսկվա` խորհրդակցությունների համար, հաղորդել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հուսով ենք, որ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի նոր հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կփորձի գործնականում կիրառել այն սկզբունքները, որոնք պարունակվում են ժնևյան կոմյունիկեում»,-երկուշաբթի օրը ասել է նա Մոսկվայում` պատասխանելով «Ռոսիյսկայա գազետայի» հարցերին:

Ըստ Լավրովի, «Ժնևյան կոմյունիկեն պարունակում է պարզ, սակայն առանց այլընտրանքի կոնսենսուս»: Նա հիշեցրել է, որ Դամասկոսը կողմ է կոմյունիկեին, այժմ հերթը ընդդիմությանն է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: