ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային և համապատասխան պլաններ է մշակում Սիրիայի ճգնաժամի հետ կապված: «Թուրքիայի վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի դաշինքի անդամ այդ երկրի տարածքը: Սակայն, մենք հուսով ենք, որ դա անել հարկ չի լինի և սիրիական ճգնաժամը կհանգուցալուծվի քաղաքական ճանապարհով»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Sky News-ի ուղիղ եթերում:
Ռասմուսենը հայտարարել է նաև, որ «ՆԱՏՕ-ն ռազմական միջամտություն Սիրիայի գործերին» չի նախատեսում:
Հոկտեմբերի 3-ին Թուրքիան կրակ բացեց Սիրիայի տարածքի ուղղությամբ սահմանային միջադեպին ի պատասխան: