22 հոկտեմբերի 2012 - 20:03 AMT
Հորդանանում ձերբակալվել է «Ալ-Քաիդայի» հետ կապի մեջ կասկածվող 11 մարդ

Հորդանանում ձերբակալվել է 11 մարդ, ովքեր կասկածվում են «Ալ-Քաիդա» ահաբեկչականխմբավորման հետ կապի, ինչպես նաև երկրի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ:

Մեղքի ապացուցվելու դեպքում կասկածյալներին սպառնում է մահապատիժ: Նախորդ տարվա ապրիլին 136 մարդ ձերբակալվել է ահաբեկչության և անկարգություններին մասնակցելու կասկածանքով: