19 ապրիլի 2005 - 10:54 AMT
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԱԶԱՏ ԵՆ
Հայաստանում զանգվածային լրատվական միջոցներին չափազանց մեծ ազատություն է տրված: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Մենք գտնվում ենք անհավասար պայմաններում եւ ոչինչ չենք կարող ձեռնարկել նույնիսկ օրենքի շրջանակներում»,- հայտարարել է նա: Ս.Սարգսյանի խոսքերով` պաշտոնատար անձը չի կարող իրեն պաշտպանել նույնիսկ դատարանում, քանզի նրա օգտին ընդունած վճռի դեպքում հասարակությունը կասի, որ պետությունը կրկին ճնշում է գործադրում ԶԼՄ-ների վրա: