22 հոկտեմբերի 2012 - 21:59 AMT
Աննանը քննադատել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի` սիրիական հարցի վերաբերյալ հայտարարությունները

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի նախկին ներկայացուցիչ Քոֆի Աննանը, քննադատել է ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Փոլ Ռայանի` սիրաիական հարցի վերաբերյալ հայտարարությունները և դրանք կոչել խնդրի սրմանը նպաստող գործոններ:

Ընդգծելով, որ Սիրիայում ստեղծվել է ավելի բարդ իրավիճակ, քանի Լիբիայում` Աննանը նշել է, որ Ռայանն էապես սխալվում է և Սիրիայում ռազմական միջամտություն կատարելը միայն կվատացնի իրավիճակը:

Հոկտեմբերի 11-ին կայացած բանավեճի ընթացքում Ռայանը նշել էր, որ ԱՄՆ-ն չպետք է սպասի հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը, քանի որ դա հնարավորություն կտա Ասադին ճնշել իր ժողովրդին: Այս մասին հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը: