23 հոկտեմբերի 2012 - 09:33 AMT
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը փորձում է կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ շրջանառվող լուրերի համաձայն` Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ փորձում է կոնկրետ պաշտոնների առաջարկով կրկին կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքել է այս լուրերը` ասելով, որ իրենց հետ ներկայում նման բանակցություններ չեն տարվում. «Որևէ համատեղ կառավարման ձևաչափ մեզ համար ընդունելի լինել չի կարող, եթե մեզ հրամցվեն, պարտադրվեն, առաջարկվեն նախապայմաններ ու պայմաններ: Մենք պետք է մեր սեփական քաղաքական կուրսն իրականացնելու հնարավորություն ունենանք և հաշվետու լինենք բացառապես մեր ընտրողներին»: