23 հոկտեմբերի 2012 - 11:30 AMT
Հայաստանը ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» 2013 թ. զեկույցում բարելավել է դիրքերը 18 կետով

Հայաստանը ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» 2013 թ. զեկույցում բարելավել է դիրքերը 18 կետով, զբաղեցնելով 32-րդ տեղը: Այս մասին հոկտեմբերի 23-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի արտագնա նիստում հայտարարեց էկոնոմիկայի առաջին փոխնախրար Կարինե Մինասյանը: Նրա խոսքով, Հայաստանը հայտնվել է 2-րդ տեղում տարածաշրջանի երկրների թվում, զիջելով միայն Վրաստանին:

Փոխնախարարը հավելել է, որ մյուս երկրները վատթարացրել են իրենց դիրքերը, Ադրբեջանը նահանջել է 1 կետով, Թուրքիան 10 կետով, Իրանը նույնպես 1 կետով: Մինասյանը հավելեց, որ Հայաստանը առաջնային դիրքեր է գրավում այս ցուցանիշի աճի տեմպերով ԱՊՀ երկրների ցանկում:

Այդ առնչությամբ վարչապետն ասաց, որ սա շատ լավ դիրք է՝ 32-րդ տեղը 184 երկրների թվում: «Սակայն, մենք դեռ առաջընթացի տեղ ունենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ»,-հավելեց նա: