
Երեկ, օրվա երկրորդ կեսին ՀՀ ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար-Արաքս ավտոճանապարհին այրվում են գազի խողովակ և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտո¬մեքե¬¬նան (վարորդ` 1970 թ. ծնված Միքայել Լազգիյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և շրջվել:
Պատահարի հետևանքով վնասված խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք: Այնուհետև դեպքի վայրին է մոտեցել «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտո¬մեքենան (վարորդ` 1962 թ. ծնված Անդրանիկ Մկրտչյան), որի խլացուցիչից դուրս եկող կայծերից հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.58-ին, մարվել՝ 17.01-ին: Տուժածներ չկան: