23 հոկտեմբերի 2012 - 15:17 AMT
Միք Ջագերը կլինի Ջեյմս Բրաունի մասին ֆիլմի պրոդյուսերներից մեկը

Միք Ջագերը կլինի Ջեյմս Բրաունի մասին ֆիլմի պրոդյուսերներից մեկը: Վերջինս համարվում է «սոուլի կնքահայրը», հայտնում է Deadline-ը:

Ժապավենը դեռ անվանում չունի: Թե ով կխաղա Բրաունին և երբ ֆիլմը էկրան կբարձրանա տեղեկատվություն դեռ չկա:

Նախագծի նախաձեռնողը Բրայան Գրեյզերն էր դեռ մի քանի տարի առաջ, երբ Բրաունը ողջ էր: Բրաունի մասին կենսագրական ֆիլմի նկարահանմամբ առաջարկում են զբաղվել Թեյրթ Թեյլորին՝ «Սպասուհու» ռեժիսորին: