23 հոկտեմբերի 2012 - 15:50 AMT
Լոնդոնի Օլիմպիադայի անցկացման ծախսերը կազմել են 400 մլն ֆունտ

Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ Լոնդոնի Օլիմպիադայի անցկացման ծախսերը կազմել են 400 մլն ֆունտ, ինչն ավելի քիչ է, քան սպասվում էր:

Խաղերի հետ կապված բոլոր նախագծերի վրա ծախսված վերջնական գումարը կազմել է 8 մլրդ 921 մլն ֆունտ, այն դեպքում, երբ բյուջեով նախատեսվել է 9 մլրդ 298 մլն ֆունտ:

Խնայողության հաջողվել է հասնել անվտանգության, տրանսպորտի և Օլիմպիադայի ու Պարալիմպիադայի նախատեսվածից քիչ ծախսերի հաշվին: Արդյունքում չնախատեսված ծախսերի չօգտագործված գումարների հետ միասին երկրի կառավարությունը տնտեսել է 480 մլն ֆունտ:

Այդ փողերը կծածկեն օլիմպիական զբոսայգու վերակառուցման հետ կապված ռիսկերը, հաղորդում է sport-express.ru-ն: