23 հոկտեմբերի 2012 - 16:29 AMT
Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 8000 երեխա, ամեն 5-րդը դպրոց չի գնում

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է 8000 հաշմանդամություն ունեցող երեխա, և նրանցից ամեն 5-րդը դպրոց չի գնում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը: Ըստ նրա, այդ թիվը կարող է ավելի մեծ լինել:

Այս երեխաները սովորում են 81 հանրակրթական դպրոցներում: Արենսը նշեց, որ նրանք չպետք է կտրվեն մեր առօրյայից և հասարակությունից, և պետք է հաճախեն մյուս երեխաների հետ նույն մանկապարտեզներն և դպրոցները: