23 հոկտեմբերի 2012 - 17:58 AMT
Լավրովը գտնում է, որ ժամանակն է վերափոխել ԵԱՀԿ-ն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամեբրտո Զանիերի հետ հանդիպմանը Մոսկվայում հայտարարել է, որ ժամանակն է վերափոխել ԵԱՀԿ-ն: ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ հարկավոր է կարգավորել Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի աշխատանքը:

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ ԵԱՀԿ դերի ու տեղի մասին»,-հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: