23 հոկտեմբերի 2012 - 19:35 AMT
Ֆլորենցիայում կայացել է հայկական մշակույթի փառատոն

Հոկտեմբերի 17-ին իտալական Ֆլորենցիա քաղաքում բացվել է հայկական մշակույթի փառատոն, որին մասնակցել է Իտալիայում Հայաստանի դեսպանատունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Փառատոնի բացմանը ներկա էին Ֆլորենցիայի քաղաքապետարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել է հայկական ժամանակակից արվեստի, հայկական ճարտարապետության ցուցահանդեսներ, ժողովրդական երաժշտության համերգ, կլոր սեղաններ և թատերական ներկայացում: Մշակութային փառատոնի կազմակերպիչներն են «Ռոմուալդո Դել Բիակո» իտալական հիմնադրամը, Ճարտարապետաշինարարական պետական համալսարանը, հայկական «Դելտա Քալչր» կազմակերպությունը` Իտալիայում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: