23 հոկտեմբերի 2012 - 19:40 AMT
Հզոր պայթյուն է որոտացել սիրիական բանակի բրիգադի շտաբում

Հզոր պայթյուն է որոտացել սիրիական բանակի 4-րդ բրիգադի շտաբում, որը տեղակայված է Դամասկոսից ոչ հեռու, երեքշաբթի օրը հաղորդում է միջարաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Շտաբը տեղակայված էր Դամասկոսի Մահադամիա արվարձանում: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդում է Ինտերֆաքսը: