Այսօր Ֆրանսիայի դեսպանատանը Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի փոխնախագահ Իվ Ռևիյոնը և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը ներկայացրեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ծրագիրը:
Օ-դը-Սեն Նահանգի Գլխավոր խորհրդի Միջազգային համագործակցության գործողությունների թիրախը սովի և ծայրահեղ աղքատության դեմ պայքարն է հինգ երկրներում` Հայաստան, Բենին, Կամբոջա, Հաիթի և Մալի: Նպատակը խոցելի բնակչության պարենային անապահովության և ծայրահեղ աղքատության կայուն կերպով նվազեցումն է և Օ-դը-Սենի բնակչությանը Միջազգային համերաշխության մարտահրավերներին ծանոթացնելն է` նրանց խրախուսելով ընդգրկվել շահառուների կենսապայմանների կայուն բարելավմանը նպաստող նախագծերի մեջ: 2012թ. Նահանգային ժողովը կողմ է քվեարկել Միջազգային համագործակցությանը 2 մլն եվրոյի բյուջե տրամադրելու:
«2008 թ.-ից սկսած Օ դը Սեն նահանգի խորհուրդը 4 մլն եվրոյի ներդրում է կատարել գյուղատնտեսության մեջ: Տավուշի մարզում 1500 հա նշակելի հողատարածքների ոռոգման հարցեր են լուծվել, բարելավվել է գյուղմթերքների արտադրությունը, Լուսաձոր համայնքում ստեղծվել է խոշոր եղջրավորների գլխաքանակը և կաթնատվությունը զարգացնող անասնաֆերմա», - նշեց խորհրդի փոխնախագահը:
Ֆրանսիական պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդ, թանգարարնին հանձնել է վավերագրեր: