23 հոկտեմբերի 2012 - 21:22 AMT
Սաուդյան Արաբիայում ջրհեղեղից 10 մարդ է զոհվել

Հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղները, որոնք առկա են Սաուդյան Արաբիայի արևմտյան Ռաբահ շրջանում, պատճառ են դարձել 10 մարդու մահվան, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ներկայումս հայտնաբերվել են 10 զոհերի մարմիններ, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Զոհերից 8-ը մեկ ընտանիքի անդամներ են: Նրանց մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայի ներսում, որը ճանապարհից հեռացրել էր ուժեղ հեղեղը: Մի քանի մարդ համարվում է անհայտ կորած:

Սաուդյան Արաբիայի արևմտյան հատվածում ջրհեղեղները վերջին տարիներին գնալով ավելի կործանիչ բնույթ են կրում և ուղեկցվում բազմաթիվ զոհերով: Փորձագետների կարծիքով, ջրհեղեղների կործանիչ բնույթը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: